Առաքում և վերադարձ

Առաքում և սակագներ

Առաքման արժեքը որոշելու համար ապրանքն ավելացրեք ձեր զամբյուղի մեջ և ընտրեք առաքման երկիրը «Առաքման հաշվարկիչ» դաշտում:

Ձեր պատվերի առաքման արժեքը կախված է պատվերի ընդհանուր ծավալից և երկրից:

Առաքման մեթոդներ

Մեր հիմնական առաքիչը հանդիսանում է ՀՀ  ազգային փոստային օպերատոր «Հայփոստը»:

Բոլոր ապրանքները առաքվում են անմիջապես ձեզ Երեւանի մեր պահեստից:

Պատվերների հետեւում

Առաքանին ձևակերպելուց  և ուղարկելուց անմիջապես հետո, այն հետևելու համար մենք կուղարկենք ձեզ առաքանու բեռնային համարը ձեր էլեկտրոնային հասցեին՝ նշված անձնական էջում:

Առաքանին հետեւելու համար այցելեք Հայփոստի կայքէջ եւ մուտքագրեք տրամադրված բեռնային համարը «Հետևել» դաշտում:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր պատվերը ուղարկվի առավել էկոլոգիական եղանակով, ապահովելով, որ ձեր արտադրանքը ապահով կերպով կառաքվի:

Վերադարձման քաղաքականություն

Մենք երաշխավորում ենք, որ մեր արտադրանքը դուրս կգա պահեստից գերազանց վիճակում  և պատասխանատու ենք որակի համար:

Եթե ​​դուք գոհ չեք լինի արտադրանքից, ապա կարող եք դրանք վերադարձնել: Մենք կվճարենք  ապրանքի գինը, բացառությամբ նախնական առաքման վճարների, եթե ապրանքների առաքումը կիրականացվի 30 օրվա ընթացքում:

Սարի թեյը պատասխանատվություն չի կրում վերադարձի ծախսերի համար, եթե այն վերադարձվել է անձնական միջոցներով կամ խնդիրները կապված չեն որակի հետ:

Առաքման պատասխանատվությունը

Սարի թեյը պատասխանատու չէ այն փաթեթների համար, որոնք չունեն ճշգրիտ հասցե, սխալ են կամ փաթեթի ընդունման համար նշված հասցեում որեւէ մեկը չկա, որպիսի այն ընդունի:

Համոզվեք, որ ձեր պատվերի մեջ ներառել եք ճիշտ հասցեն:

Սարի թեյը պատասխանատվություն չի կրում գողացված կամ վնասված փաթեթների համար, երբ դրանք արդեն առաքվել են նշված հասցեով: Մենք խորհուրդ ենք տալիս, որպիսի անպայման որեւէ մեկը գտնվի նշված հասցեում փաթեթն ընդունելու համար:

Եթե ​​ձեր պատվերը ինչ-որ պատճառով տեղ չի հասել և վերադարձել է մեզ, մենք կվերադարձնենք ձեր վճարած գինը, հանած առաքման արժեքը: Եթե ​​ցանկանում եք կրկին նույն ապրանքը առաքել, ապա ձեզ հարկավոր է նոր պատվեր: Այս դեպքում, դուք նույնպես կարող եք տրամադրել այլընտրանքային առաքման հասցե:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել մեզ  :