ՄԱՍՈՒՐԻ ԹԵՅ

Մանրացրած եւ ամբողջական մասուր
*
€3.75

Բաղադրությունը` մանրացրած Մասուր:

Մասուրը լայնորեն տարածված է ողջ Հայաստանում:

Գոյություն ունի մասուրի ավելի քան 32 տեսակ և դրանք բոլորը կարելի է օգտագործել բժշկական նպատակներով: Մասուրի թեյը ամենապարզ, միևնույն ժամանակ ամենաառողջարար խմիչքներից մեկն է: 

Մասուրի թեյը շատ ընդունված է հայերի մոտ: Այն ունի թթու, մի փոքր տտիպ համ: Մասուրի ամբողջական պտուղներից թունդ և համեղ թեյ պատրաստելու համար ձեզ հարկավոր կլինի այն թրմել առնվազն 7-8 ժամ: Սակայն մեր մանրացրած եւ մշակած մասուրի թեյի պարագայում 10-15 րոպեն բավական կլինի:

Թեյի համը և գույնը լավացնելու համար, մասուրը հաճախ խառնում են տարբեր տեսակի բուսական թեյերի հետ:

Մեկ գավաթ Մասուրի թունդ թեյը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան տասներկու նարինջը: Խմելով օրական 2-3 բաժակ մի փոքր մեղրով քաղցրացրած Մասուրի թեյ, դուք ձեռք եք բերում սքանչելի միջոց մրսածության և ջերմի դեմ: 

Ապացուցված է Մասուրի թեյի արյունը մաքրող, գլխացավերն ու գլխապտույտները թեթևացնող ազդեցությունը: Մասուրը կարգավորում է անոթների և երակների աշխատանքը և ապահովում արյան ավելի լավ շրջանառություն:

Ամռանը Մասուրի թեյը գերազանց թարմացնող և վերականգնող խմիչք է: 

Ապրանքային առանձնահատկություններ
Տուփի Քաշ: Թեյի փաթեթիկներ 50g
Տուփի Քաշ: Չմանրացված տերեւներ 100g