Մեր մասին

ՍԱՐԻ ԹԵՅ-ը մեծ ճանաչում ունի Հայաստանում և արդեն նվաճել է բուսական թեյի սիրահարների վստահությունն ու համակրանքը: 

ՍԱՐԻ ԹԵՅ-ի հումքը հավաքվում է 1700մ և ավել բարձրություն ունեցող տեղանքից և մշակվում է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության: ՍԱՐԻ ԹԵՅ-ն օգտագործում է միայն վայրի աճող բույսեր:

 

ՍԱՐԻ ԹԵՅ ապրանքանիշի տակ արտադրվում է վեց տեսակի բուսական թեյ: Բացի ուրցիդաղձիմասուրի վայրի թեյերից ՍԱՐԻ ԹԵՅ-ն արտադրում է նաև թեյաբույսերի համադրություններ` արդեն շատերին հայտնի և հիրավի գնահատված Ուրց + Մոշի տերև թեյըԼեռնային Խառնուրդ թեյը և Նռնածաղիկով բացառիկ խառնուրդը, որը հատկանշական է նռան ծաղիկների բուժիչ հատկություններով:

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, Գորիս քաղաքում: Սյունիքի և Վայոց Ձորի բարձր լեռների կլիման նպաստում է, որ այստեղ հավաքված թեյաբույսերն ունենան բացառիկ որակ: 

2012 թվականից ՍԱՐԻ ԹԵՅ արտադրանքը հավաստվում է որպես օրգանական արտադրանք: Ընկերությանը տրված է «Գրին Կովկաս» ստանդարտ, որը համարժեք է EC Reg’s 834/2007, 889/2008 Եվրամիության օրենսդրությանը և օրենսդրական պահանջներին: Վկայագիրը գործում է ողջ Եվրոպական միության տարածքում: