Սարերի գարունը մեկ գավաթի մեջ
facebook share
 
green tea  
 

Խոհանոց և Բաղադրատոմսեր

Ուրցով պիտա հաց


Պիտա հացի 3 լոշիկի համար

1 ճ.գդ. զեյթունի ձեթ
1 Սարի Թեյի Ուրցի թեյ փաթեթիկ
1/4 ճ.գդ չոր խնկածաղիկ, մանրացրած

Յուրաքանչյուր լոշը բաժանեք 6 եռանկյունաձև մասի:Բոլոր մասերի վրա քսեք զեյթունի ձեթ: Վրան թեթևակիորեն ցանեք ուրց և խնկածաղիկ: Թխեք տաք օջախում մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցեք տաք վիճակում որպես նախուտեստ ախորժակը բացելու համար կամ օգտագործեք որպես ընթրիքի հաց:

Սառը ուրցի թեյ կիտրոնով


1 բաժակ ջրին

2 Սարի Թեյի Ուրցի թեյ փաթեթիկ
1/4 կիտրոն (միջին չափի) կամ 1 կամ 2 շերտ կիտրոն
շաքարավազ ըստ ճաշակի

Ջուրը եռացրեք: Ջրի մեջ գցեք թեյի փաթեթիկները, ծածկեք թեյնիկը և թրմեք 5-7 րոպե: Հանեք թեյի փաթեթիկները և քամեք կիտրոնի հյութը թեյի մեջ կամ, եթե նախընտրում եք, ավելացրեք կիտրոնի շերտիկները ամբողջությամբ: Սառեցրեք թեյը սառնարանում կամ խմեք սառույցով:

Այսպիսի թեյը հոյակապ է շոգ եղանակին:Այն թարմացնում է և օգնում դիմակայել քաղաքային տապին:
Վայելեք և հանգստացեք:

Տապակած ճուտ ուրցով գինու
սոուսի մեջ


Չորս հոգու համար

Տապակած ճուտ ուրցով գինու սոուսի մեջ
Չորս հոգու համար

4 ճտի ոսկրահան կրծքամիս
1 բ. չոր սպիտակ գինի
2 ճ. գդ. կարագ
2 ճ. գդ. զեյթունի ձեթ
1/2 փոքր սոխ, կտրտած
1 թ.գդ. սխտոր ճզմած
1/8 թ.գդ. սպիտակ պղպեղ
1/4 բ. սերուցք


1 ճ. գդ. ալյուր
1 Սարի Թեյի Ուրցի թեյ փաթեթիկ
1/2 բաժակ շվեյցարական պանիր, քերած (ըստ ճաշակի)
8 թարմ ուրցի ճյուղ
Աղ ըստ ճաշակի
Նախապես տաքացնել գազօջախը մինչև 375 F կամ 200 C: Ծակծկել ճտի կրծքամիսը պատառաքաղով և դասավորել թավայի մեջ: Ավելացնել գինին և թողնել 10 րոպե: Կարագով և զեյթունի ձեթով տապակել սոխն ու սխտորը մինչև թափանցիկ դառնալը: Վերցնել սոխն ու սխտորը ծակոտկեն գդալով կամ քամիչով քամել և տապակված ձեթի հետ միասին մի կողմ դնել: Բլենդերի մեջ լավ խառնել գինին, պղպեղը, սերուցքը, ալյուրը և ուրցը Սարի Թեյի փաթեթիկից, ավելացնելով սոխն ու սխտորը: Տապակել միսը սոխով և սխտորով համեմված, նախապես մի կողմ դրված ձեթով միջին կրակի վրա, մոտավորապես 8 րոպե, շրջելով մեկ անգամ: Կիսով չափ տապակված ճուտը կրկին դնել օջախի թավայի մեջ և ավելացնել բլենդերում պատրաստած սոուսը: Ծածկել կափարիչով և եփել 10 րոպե: Վերցնել կափարիչը և եփել ևս 15 րոպե: (Ըստ ճաշակի` ավելացնել շվեյցարական պանիրը եփվելուց 5 րոպե առաջ:) Ձևավորել թարմ ուրցով: Նախատեսված է չորս հոգու համար:

 
   
 
Copyright © 2009 - 2014 mountaintea.am