Արմպրոդէքսպո

ՍԱՐԻ ԹԵՅը առաջին անգամ ներկայացրեց իր թեյերի տեսականին «Արմպրոդէքսպո» միջազգային պարենային ցուցահանդեսին 2009-ին: Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակների կողքին 3 օր շարունակ ՍԱՐԻ ԹԵՅի տաղավարը լի էր հետաքրքրված այցելուներով, որոնք հնարավորություն ունեին ծանոթանալ թեյերի տեսականուն, համտեսել և վայելել այն:ՍԱՐԻ ԹԵՅը պարգևատրվեց ոսկե մեդալով և ստացավ պատվավոր դիպլոմ արտադրանքի գերազանց որակի համար: