Գորիս

Զանգեզուրի գեղեցկուհի… Այսպես են անվանում Հայաստանի էկոլոգիապես մաքուր բարձրադիր լեռնային շրջաններից մեկում` Սյունիքի մարզում Վարարակն (այժմ` Գորիս) գետի հովտում գտնվող Գորիս քաղաքը: Յուրօրինակ բնություն` բարձրաբերձ ժայռեր, բրգաձև գագաթներ, խոր ձորեր ու կիրճեր, քարայրներն ու քարանձավներ, և մաքուր օդ: