Սարերի գարունը մեկ գավաթի մեջ
facebook share
 
green tea  
 

Դաղձի թեյ


Մասուրի թեյ


Լեռնային
խառնուրդ



Ուրցի թեյ


Ուրցի և Մոշի
տերևների թեյ



Դաղձի թեյ


Նռնածաղկով թեյ


Հումքը հավաքված է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բարձրադիր լեռնային շրջաններից: Այն մշակված է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության:

Պատրաստման եղանակը`

մեկ գավաթի համար օգտագործել մեկ թեյի փաթեթիկ:

Թրմել 1-2 րոպե:


Բաղադրությունը` մանրացրած Դաղձ:

Հայաստանում աճող դաղձի ավելի քան քսան տեսակներից մենք օգտագործում ենք միայն երկուսը, որոնք հանդիպում են Սյունիքի բարձրադիր շրջաններում, ունեն համեմատաբար փափուկ համ ու հոտ, եւ ավելի ընդունված են Սյունիքի ավանդական խոհանոցում որպես թեյի դաղձ:

Ունենալով հստակ արտահայտված մի փոքր դառնահամ անանուխային հոտ, օգտագործվում է թեյերի, խմիչքների, օշարակների, հրուշակների և պաղպաղակների պատրաստման մեջ կամ որպես համեմունք աղցանների և եփած կերակուրների մեջ:

Դարեր շարունակ Հայաստանում Դաղձով թեյը խմել են ուտելուց հետո որպես մարսողությունը կարգավորող թեյ: Այն հայտնի է որպես սովորական թեյի այլընտրանք առանց կոֆեինի:

Բուսական թեյը պատրաստվում է թարմ կամ չորացրած տերևներից, որոնք թրմելուց հետո կարելի է ստանալ թարմացնող անանուխային համով բժշկական բուսական թեյ: Նման թեյն ունի նյութափոխանակությունն ակտիվացնող, ցավազրկող, հակաբորբոքային, տոնուսը բարձրացնող հատկություններ:

Միջնադարյան հայկական բժշկության մեջ դաղձը օգտագործվել է որպես հակասթրեսային և հակաբորբոքային միջոց, ինչպես նաև անքնությունը, սրտանոթային անբավարարությունը, շնչառական և մարսողական հիվանդությունները բուժելու համար: Դաղձը, որպես լավ դեղաբույս, հայտնի է եղել այնպիսի նշանավոր հայ բժիշկների, ինչպիսիք են Մխիթար Հերացին, Ամիրդովլաթը, Շահրիմանյանը, Օղլուխանյանը և այլոք:

Դաղձը լայնորեն օգտագործվում է նաև խոհանոցում: Հայաստանում թարմ կամ մանրացրած չոր տերևներով համեմում են կաթնապուրները: Իր շատ յուրահատուկ և հաճելի համի շնորհիվ Դաղձը շատ հայտնի է պանրի հետ:

Ուշադրություն` հղի կանայք չպետք է օգտագործեն մեծ քանակությամբ դաղձ, ինչպես և այս տեսակի մյուս բույսերից, քանի որ մեծ դոզաները կարող են վիժման պատճառ հադիսանալ:
 
   
 
Copyright © 2009 - 2014 mountaintea.am