Սարերի գարունը մեկ գավաթի մեջ
facebook share
 
green tea  
 

Ուրցի եվ Մոշի տերեվների թեյ


Մասուրի թեյ


Լեռնային
խառնուրդ



Ուրցի թեյ


Ուրցի և Մոշի
տերևների թեյ



Դաղձի թեյ


Նռնածաղկով թեյ


Հումքը հավաքված է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բարձրադիր լեռնային շրջաններից: Այն մշակված է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության:

Պատրաստման եղանակը`

մեկ գավաթի համար օգտագործել մեկ թեյի փաթեթիկ:

Թրմել 1-2 րոպե:


Բաղադրությունը` մանրացրած Ուրց, Մոշի տերևներ:

Հնուց ի վեր Մոշի տերևները օգտագործվել են որպես բուժիչ միջոց, հատկապես Եվրոպայում և Ասիայում:

Երկու հազար տարի առաջ, հռոմեական բանակի բժիշկ Գալենոսը ստիպել է զինվորներին ծամել Մոշի տերևները լնդերը ամրացնելու և ֆիզիկական դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Այսօր արդեն մենք գիտենք, որ տերևներում պարունակվող վիտամին C-ի և տանինի շնորհիվ է, որ հնարավոր է եղել բարձրացնել իմունիտետը:

Մոշի տերևները օգտագործվում են թեյ պատրաստելու և ողողումների համար:

Պարունակում են մոտ 10% տանին և հակաօքսիդանտ նյութեր: Տանինն ունի հստակ արտահայտված կապող ազդեցություն:

Իր թթվայնության և տանինի բարձր քանակության շնորհիվ, լինելով ոչ միայն վիտամիններ C, E-ի, այլև միներալ սելենի աղբյուր, մոշի տերևներով թեյը օգտակար է իմունային համակարգի և սրտամկանի վերականգնման համար: Մոշի տերևներն իջեցնում են, նաև, արյան մեջ շաքարի մակարդակը:

Ավելի արդյունավետ թեյ ստանալու համար, մենք խառնել ենք Մոշի տերևները ուրցի հետ: Այս խառնուրդը բարձրացնում է թեյի առողջարար առանձնահատկությունների արժեքը: Նման թեյի մեկ գավաթը իր մեջ համատեղում է ուժեղ բուրմունքի երկու հզոր աղբյուր, ապահովելով հակաօքսիդանտների, տարբեր վիտամինների և միներալների լայն շրջանակ:

Այն ունի հանգստացնող և հակաբորբոքիչ կրկնակի բանաձև:
 
   
 
Copyright © 2009 - 2014 mountaintea.am