Սարերի գարունը մեկ գավաթի մեջ
facebook share
 
green tea  
 

Արտադրանք

masur

Մասուրի թեյ



lernayin blend

Լեռնային
խառնուրդ



urc

Ուրցի թեյ



urc mosh


Ուրցի և Մոշի
տերևների թեյ



dagc

Դաղձի թեյ



nur

Նռնածաղկով թեյ




ՍԱՐԻ ԹԵՅ ապրանքանիշը ներկայացնում է Հայաստանի լեռնային տարբեր բույսերի թեյեր`

Ուրց, Դաղձ, Մասուր, Երիցուկ, Սրոհունդ: Այս գամման լրացնում են նռան ծաղիկով փունջը, մոշի տերևներով ուրցի խառնուրդը և լեռնային բուրումնավետ խառնուրդը: Բույսեր, որոնք հավաքված են Սյունիքի էկոլոգիապես մաքուր բարձրադիր լեռնային շրջաններից:

Հստակ արտահայտված մի փոքր դառնահամ անանուխային հոտով դաղձն ունի ոչ պակաս կարևոր հատկանիշներ: Հայաստանում Դաղձով թեյը խմում են ուտելուց հետո որպես մարսողությունը կարգավորող թեյ, ինչպես նաեւ, որպես նյարդերը հանգստացնելու միջոց: Այն հայտնի է որպես սովորական թեյի այլընտրանք առանց կոֆեինի:

Վիտամին C-ի հզոր քանակություն պարունակող մասուրը վաղուց ի վեր գնահատվում է իր սառեցնող, ջերմիջեցնող և կապող հատկությունների շնորհիվ: Մասուրի թունդ թեյը ամենապարզ, միևնույն ժամանակ ամենաառողջարար խմիչքներից մեկն է: Մեկ գավաթ Մասուրի թունդ թեյը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան տասներկու նարինջը: Այն սքանչելի միջոց է մրսածության և ջերմի դեմ:

Լեռնային խառնուրդ թեյը խոտաբույսերի այնպիսի փունջ է, որն ուղղակի անհրաժեշտ է առողջ ապրելակերպի համար: Լեռնային խառնուրդի կազմում են ուրցը, դաղձը, երիցուկը և սրոհունդը, որոնք բացի մաքրող, հակաբորբոքիչ և հակաթունային հատկությունների, ստեղծում են անհամեմատելի բուրմունք և համ:

Ավելի արդյունավետ թեյ ստանալու համար մոշի տերևները խառնվել են ուրցի հետ: Այս սննդարար խառնուրդը բարձրացնում է թեյի առողջարար առանձնահատկությունների արժեքը: մոշի տերևներով և ուրցով թեյի մեկ գավաթը իր մեջ համատեղում է ուժեղ բուրմունքի երկու հզոր աղբյուր, ապահովելով հակաօքսիդանտների, տարբեր վիտամինների և միներալների լայն շրջանակ:

Եվ վերջապես ամենահետաքրքիր թեյ խառնուրդը` նռան ծաղիկ, ուրց, դաղձ,սրոհունդ, մոշի տերևներ և երիցուկ, ունի հանգստացնող և հակաբորբոքիչ կրկնակի բանաձև, ապահովում է աննկարագրելի էֆեկտ աղեստամոքսային բորբոքումների դեպքում և իր առողջարար հատկություններով գերազանցում է մյուս տեսակներին:

ՍԱՐԻ ԹԵՅը մշակվում է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության և առանց գունանյութերի:
Այն վաճառվում է բոլոր սուպերմարկետներում։

Պատրաստման եղանակը`

մեկ գավաթի համար օգտագործել մեկ թեյի փաթեթիկ և թրմել 1-2 րոպե:

Մասուրի թեյի համն ու բուրմունքն առավել լավ կարտահայտվեն, եթե այն թրմեք ավելի երկար ժամանակ` 5-7 րոպե, իսկ Նռնածաղկի թեյը` 3-5 րոպե:
 
   
 
Copyright © 2009 - 2014 mountaintea.am