Սարերի գարունը մեկ գավաթի մեջ
facebook share
 
green tea  
 

Ուրցի թեյ


Մասուրի թեյ


Լեռնային
խառնուրդ



Ուրցի թեյ


Ուրցի և Մոշի
տերևների թեյ



Դաղձի թեյ


Նռնածաղկով թեյ


Հումքը հավաքված է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բարձրադիր լեռնային շրջաններից: Այն մշակված է ավանդական եղանակով` առանց քիմիական միջամտության:

Պատրաստման եղանակը`

մեկ գավաթի համար օգտագործել մեկ թեյի փաթեթիկ:

Թրմել 1-2 րոպե:


Բաղադրությունը` մանրացրած Ուրց:

Հայաստանում աճող ուրցի ավելի քան տասնյակ տեսակներից մենք օգտագործում ենք միայն երեքը, որոնք ունեն համեմատաբար փափուկ համ ու հոտ, եւ ավելի ընդունված են ավանդական հայկական խոհանոցում որպես թեյի ուրց:

Հայաստանը հարուստ է հսկայական քանակությամբ օգտակար բույսերով (բուսականության մոտ 60%): Այս պոպուլյացիայում ուրցը ամենաշատ օգտագործվող բույսերի թվում է: Հայկական ուրցի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա մեծ մասն աճում է բարձր լեռնային շրջաններում: Հայերը միշտ օգտագործել են և կշարունակեն օգտագործել ուրցը ոչ միայն իրենց ամենօրյա կենցաղում որպես բուրումնավետ խմիչքի հումք, այլ նաև բժշկական նպատակներով:

Կրծքավանդակի և շնչառական խնդիրների առումով բնական բժշկության մեջ Ուրցն ունի օգտագործման երկար պատմություն:

Թեյը` պատրաստված բույսը ջրի մեջ ընկղմելու միջոցով, կարող է օգնել հազի, բրոնխիտի և կրծքավանդակում անոթների խցանման դեպքում: Միջնադարյան հայկական բժշկության մեջ Ուրցն օգտագործվել է արյան ճնշման կարգավորման, շնչառական և աղեստամոքսային հիվանդությունների բուժման նպատակով:

Ուրցի թեյը բարձրացնում է իմունիտետը: Այն կարող է օգտագործվել որպես գերազանց հակասթրեսային և հակաբորբոքիչ միջոց:

Ուրցի թեյը հայտնի է որպես ստամոքսի խանգարումները վերացնող միջոց: Այն օգտակար է շնչառական ջղակծկումների և սուր ցավերի դեպքում, և ընդհանուր առմամբ օգնում է քրտնել մրսածության և տենդի ժամանակ:

Ուրցը լայն տարածում ունի հատկապես իր ուժեղ հոտի շնորհիվ, որը պայմանավորված է դրանում թիմոլի պարունակությամբ: Թիմոլը հզոր հակաբորբոքիչ է և արտաքին և ներքին օգտագործման համար: Այն, նաև, կիրառություն ունի որպես հոտազերծիչ և տեղական ցավազրկող: Ուրցը պատվով զբաղեցնում է բարձր տեղ հակաօքսիդանտ մթերքների ցուցակում, ի շնորհիվ նրանում պարունակվող հակաօքսիդանտ նյութերի և դրանց համատեղության մանգանի հետ:

Ուրցը համարվում է երկաթի, կալցիումի, մանգանի, վիտամին K-ի և բջջանյութի հիանալի աղբյուր:
 
   
 
Copyright © 2009 - 2014 mountaintea.am