Առաքում և սակագներ
Առաքման արժեքը որոշելու համար ապրանքն ավելացրեք ձեր զամբյուղի մեջ և ընտրեք առաքման երկիրը «Առաքման հաշվարկիչ» դաշտում:
Ձեր պատվերի առաքման արժեքը կախված է պատվերի ընդհանուր ծավալից և երկրից:
Առաքման մեթոդներ
Մեր հիմնական առաքիչը հանդիսանում է ՀՀ ազգային փոստային օպերատոր «Հայփոստը»:
Բոլոր ապրանքները առաքվում են անմիջապես ձեզ Երեւանի մեր պահեստից:
Պատվերների հետեւում
Առաքանին ձևակերպելուց և ուղարկելուց անմիջապես հետո, այն հետևելու համար մենք կուղարկենք ձեզ առաքանու բեռնային համարը ձեր էլեկտրոնային հասցեին՝ նշված անձնական էջում:
Առաքանին հետեւելու համար այցելեք Հայփոստի կայքէջ եւ մուտքագրեք տրամադրված բեռնային համարը «Հետևել» դաշտում:
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր պատվերը ուղարկվի առավել էկոլոգիական եղանակով, ապահովելով, որ ձեր արտադրանքը ապահով կերպով կառաքվի:
Վերադարձման քաղաքականություն
Մենք երաշխավորում ենք, որ մեր արտադրանքը դուրս կգա պահեստից գերազանց վիճակում և պատասխանատու ենք որակի համար:
Եթե դուք գոհ չեք լինի արտադրանքից, ապա կարող եք դրանք վերադարձնել: Մենք կվճարենք ապրանքի գինը, բացառությամբ նախնական առաքման վճարների, եթե ապրանքների առաքումը կիրականացվի 30 օրվա ընթացքում:
Սարի թեյը պատասխանատվություն չի կրում վերադարձի ծախսերի համար, եթե այն վերադարձվել է անձնական միջոցներով կամ խնդիրները կապված չեն որակի հետ:
Առաքման պատասխանատվությունը
Սարի թեյը պատասխանատու չէ այն փաթեթների համար, որոնք չունեն ճշգրիտ հասցե, սխալ են կամ փաթեթի ընդունման համար նշված հասցեում որեւէ մեկը չկա, որպիսի այն ընդունի:
Համոզվեք, որ ձեր պատվերի մեջ ներառել եք ճիշտ հասցեն:
Սարի թեյը պատասխանատվություն չի կրում գողացված կամ վնասված փաթեթների համար, երբ դրանք արդեն առաքվել են նշված հասցեով: Մենք խորհուրդ ենք տալիս, որպիսի անպայման որեւէ մեկը գտնվի նշված հասցեում փաթեթն ընդունելու համար:
Եթե ձեր պատվերը ինչ-որ պատճառով տեղ չի հասել և վերադարձել է մեզ, մենք կվերադարձնենք ձեր վճարած գինը, հանած առաքման արժեքը: Եթե ցանկանում եք կրկին նույն ապրանքը առաքել, ապա ձեզ հարկավոր է նոր պատվեր: Այս դեպքում, դուք նույնպես կարող եք տրամադրել այլընտրանքային առաքման հասցե:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել մեզ :